Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

26/9/2024 12:41

Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։ Վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: