Պաշտպանները պահանջում են Սերոբ Գասպարյանին առերեսել նրա դեմ ցուցմունք տված անձանց հետ
26/9/2024 19:55
Սերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։
Այս մասին հայտնում են փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։
«Բացի այդ, քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ գուցմունք տված անձանց հետ»,- նշել են նրանք:
Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանին իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: