Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա
27/9/2024 09:46
Սահմանազատման գործընթացների հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում աել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասել է նա:
Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները պետք է ստանան հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին Գրիգորյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրեր:
«Կան խնդիրներ հարաբերություններում, և ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, մենք պետք է փորձենք հավասարակշռել և այդ բոլոր խութերը վերացնել, որովհետև իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս, ըստ այդմ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք։ Եվ կարծում եմ, որ բացատրությունները պետք է ստանալ և ճիշտ որոշում կայացնել»,- ասել է նա: