ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են

27/9/2024 12:56

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։