ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր
27/9/2024 15:10
Սեպտեմբերի 27-ին դեսպան Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՄՆ դեսպանատնից:
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց:
Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն։