Վեհափառն ընդամենը հավատացյալների ծառան է

1/10/2024 17:18

Վեհափառն ընդամենը հավատացյալների ծառան է. ինքը Սուրբ Էջմիածինը չէ; Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ո՞նց կարելի է Էջմիածինը և մի քանի եկեղեցականներ նույնականացնել: Վեհափառն ընդամենը հավատացյալների ծառան է, որը որ պետք է մեզ օգնի Աստծու հետ հաղորդակցվել, ինքը թագավոր չէ, ինքը Սուրբ Էջմիածինը չէ, ինքը սուրբ չէ, որևիցե մեկը սուրբ չէ այդ առումով: Եկեք անգրագիտություն չանենք, և Սուրբ Էջմիածինը, հավատը և մարդը չնույնականացնենք: Մայր տաճարի օծման ժամանակ Նիկոլ Փաշինյանն այնտեղ էր, իսկ որտեղ էր Բագրատ Գալստանյանը, կարողա ներս չեն թողել: Բագրատ Գալստանյանը պետք է պատասխան տա այն բանի համար, ինչը որ ինքը մեր երկրի անվտանգության դեմ արեց, ինքը պիտի պատասխան տա ստի համար: Եկեղեցին, հավատքը սարքել մանրադրամ պաշտոնի համար, շահի համար, դա ոչ միայն ստորություն է, այլ նաև սրբապղծություն, ինքը պիտի մնա փողոցում, պիտի պահենք փողոցում»,-ասել է նա: