Մանթաշյանի արդարացման վճռի դեմ բողոքը մերժվել է
11/11/2024 15:00
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Բեկթաշյանի, մերժեց դատախազության բողոքը, և ուժի մեջ թողեց հայտնի «քթի գործով» առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ հանցակազմի բացակայության հիմքով, արդարացման դատավճիռը,- «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանն է գրել:
«Հիշեցնեմ նաև, որ սա իմ դեմ կարված թվով երրորդ քրեկան գործն է նման ելքով:
Հտևաբար հաշիվը շարունակում է մնալ նույնը՝ Մանթաշյան-դատախազություն 3-0:
Շնորհակալ եմ Ալեքսանդր Կոչուբաևին, Կոնտրա Լեգեմ փաստաբանական գրասենյակին և փաստաբան Մերի Պողոսյանին»,- գրել է նա: