Հայաստանը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին

12/11/2024 10:26

Ցավով նշում ենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականներն, այս մասին COP29-ի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն նրա ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Եթե հայկական կողմը չի մասնակցում այս միջոցառմանը, բայց միաժամանակ խոսում է տարածաշրջանային համագործակցության և միջպետական շփումների մասին, սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը ձգտում է օգտագործել նման իրավիճակները բացառապես իր միակողմանի քարոզչության նպատակով։ Ամեն դեպքում, Հայաստանն այս որոշումը կայացնում է ինքնուրույն։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը՝ որպես կոնվենցիայի անդամ, լիովին կատարել է իր պարտավորությունները և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները բոլոր պետությունների համար բովանդակալից, անհրաժեշտ և արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար»,- ասել է Հաջիևը: Հիշեցնենք, որ երեկ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Cop 29-ին մասնակցելու հետ կապված Հայաստանը դեռևս որոշում չունի: