Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները

12/11/2024 19:23

Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում: 3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։