COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից

13/11/2024 12:29

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է COP29-ի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին․ «Բնիկ հայերի հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքով արդարություն չէ: Դա նույնիսկ օրինական չէ միջազգային օրենսդրությամբ: Ադրբեջանը միայնակ չի գործել՝ առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մեղսակցության և օրհնության, դա անհնար կլիներ իրականացնել: Նրանք, ովքեր դեռ ներկա են COP29-ին, ամաչում ենք ձեր լռությունից»։