Բայդենը կուժեղացնի Ուկրաինային ռազմական աջակցությունը
13/11/2024 14:57
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է իր իշխանության վերջին ամիսներին ուժեղացնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ուկրաինային. abcnews.go.com կայքի հաղորդմամբ՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել այն ամենին, ինչ մենք անում ենք Ուկրաինայի համար, որպեսզի համոզվենք, որ նա կարող է արդյունավետորեն պաշտպանել իրեն ռուսական այս ագրեսիայից»,- ասել է Բլինկենը լրագրողներին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ նախքան դաշնակից դեսպանների և ուկրաինացի պաշտոնյաների հետ նախատեսված հանդիպումները: