Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաներ են կալանավորվել

13/11/2024 15:00

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի՝ երեկ ձերբակալված 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու, մյուս անձը՝ փոխանցելու մեջ»,- նշել է նա: Երեկ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում: