ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել

14/11/2024 14:49

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` մեկնաբանելով երեկ ՌԴ–ում կայացած հանդիպմանը։ «ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասել է Բադալյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։