Կոբախիձե. պատրաստ ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը
15/11/2024 12:13
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե Վրաստանի նկատմամբ լինի շահագրգռվածություն, օրինակ, որպես միջնորդ կամ այլ կերպ ավելի ակտիվ ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում, այս առումով մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այս պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ է։ Եթե համապատասխան շահագրգռվածություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- ասել է Կոբախիձեն։