Եղանակ. տեղումներ կլինեն
15/11/2024 15:12
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-ին և 19-ին հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։