Զարդերի ներկրման փորձերը կանխվել են

15/11/2024 18:43

«Բագրատաշեն» մաքսային անցման կետում կանխվել են չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձեր։ Մեկ դեպքով Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են 3 կգ 16 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, մյուս դեպքով քաղաքացու պայուսակից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։ Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։