Երկրաշարժ՝ Իրանում

17/11/2024 14:03

Իրանի Սպահան նահանգում երեկ երկրաշարժ է գրանցվել․ այս մասին հայտնում է Mehr-ը։ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արդեստանի և Նաթանզի միջև ընկած շրջանում տեղական ժամանակով ժամը 02:27-ին՝ 8 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։