Դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու

17/11/2024 14:04

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ՆԳՆ-ից հորդորում են չանհանգստանալ։