Շղթայական ավտովթար՝ Արարատում

17/11/2024 16:05

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:45-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, բախվել են BMW-ն, Mercedes Sprinter-ը, Opel-ը, Mercedes-ը և MAZ մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով երթևեկությունը դարձել է մասամբ անանցանելի, ինչպես նաև մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել են ու ստեղծել խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվել է։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ու քննիչները պարզում են։