Ալիևը շարունակում է պահանջել ՀՀ-ից փոխել Սահմանադրությունը

17/11/2024 16:07

Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանն ասել։ Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին: