Եղանակ․ տեղումներ կլինեն

17/11/2024 16:08

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը՝ +11 +13։