«Ագարակ» անցակետում ճանապարհը փակել են
17/11/2024 21:45
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում:
ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:
Գոյություն ունեցող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով, սակայն Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները։ Վարորդները նաեւ դժգոհ են, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են եւ չունեն հայերեն կրկնօրինակներ:
Հայաստանի ՊԵԿ-ը իրավիճակը դեռ չի մեկնաբանել։