«Հրապարակ»․ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է sms-ով
18/11/2024 09:09
«Հրապարակ»-ը գրում է․
«Ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է»:
Կայքի աղբյուրը պատմել է, որ այսօրվա բոլոր «զոհերին» վարչապետը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես հետևյալ բովանդակության` շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք` ազատվեք: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել, անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր»։
Աշխատանքից ազատվել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարությունից դեռեւս չեն արձագանքել այս պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերի իսկությանը: