Նա դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն է

18/11/2024 13:25

Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»… Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»․ չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դու ի՞նչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։ Անուննե՞ր․ դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։ Կարճ ասած՝ սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»,- գրել է նա: