«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի»

18/11/2024 14:08

2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար,- X-ի իր էջում հայերենով գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիեր Դըկոտինյին: «Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- հավելել է նա: