Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը

18/11/2024 18:31

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն է գրել: «Կհասնի՞ արդյունքի. Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար թերացումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է: Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին. Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար: Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու. Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել: Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը. Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի»,- գրել է նա: