Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց
18/11/2024 18:34
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը՝ համակցված գրավով։
Դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։
Հանրային մեղադրողը պահանջել էր խստացնել և կալանավորել Արմեն Աշոտյանին, պաշտպանության կողմը՝ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը՝ համակցված գրավով։