Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

18/11/2024 18:40

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը։ Որոշումը հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում։ «ԲԴԽ-ն որոշում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,- նշված է որոշման մեջ։ Ավելի վաղ Կարեն Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։