Առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինելու

19/11/2024 10:11

Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իմ մտքին անընդհատ իշխանության այն հայտարարություններն են, որոնք ուղիղ սպառնալիք են ստեղծում երկրի զինված ուժերի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին` դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի` մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, որ առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինում: Այդ ամենից առաջ իշխանությունը կտրուկ նվազեցնում է բանակի դերը, որպեսզի հետագայում այդ կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն հանրային ընկալման առումով ծանրակշիռ արձագանքի չհանգեցնի: Բանակն իր ամբողջության մեջ այո սրբություն է, որովհետև նրա ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյուն է դրված, իսկ նրա կրած առաքելությունը որևէ ձևով համեմատելի չէ մյուս բոլոր ինստիտուտների և կառույցների նշանակությանը»,-գրել է նա: