«Ո՛չ 300 դրամներին»

19/11/2024 14:44

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ակցիա իրականացրեց ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման: Նշենք, որ նիստին քննարկվում էր Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս տարբեր խմբերի քաղաքացիների արտոնություններ տրամադրելու հարցը։ Փաթեթը համատեղ ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» և « Հանրապետություն խմբակցությունները։ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ նույն խմբակցության անդամները բարձրացան և կանգնեցին նրա կողքին, նրանց ձեռքին կային պաստառներ՝ «Ո՛չ 300 դրամներին» գրությամբ: Ավագանու ՔՊ-ական անդամները այս ակցիան անվանեցին շոու։ Մասնավորապես, ավագանու ՔՊ–ական անդամ Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ սակագինը դեռ 8 ամիս առաջ հաստատվել է, ու ինքը չի հասկանում, թե ինչ է հիմա ցանկանում ընդդիմությունը, իսկ այսօր օրակարգում արտոնությունների փաթեթի հարցի քննարկումն է։