Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

19/11/2024 19:56

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին: Հայտնում են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից: Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը: