Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը

19/11/2024 19:55

Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։ Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը վերջին անգամ Հայաստան էր ժամանել 1 տարի առաջ: