Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հրվ․ Կովկասում խաղաղության հաստատումը
20/11/2024 09:04
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում G20 համաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատման հարցը․ այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն է հայտարարություն արել։
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Լիբանանի հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, որը լիովին կհամապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին և թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները:
Նրանք քննարկել են նաև Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմի դադարեցման և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:
Կողմերը միաժամանակ քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը»,- հայտնել է Միլլերը։