Արփինե Սարգսյանը` ՆԳ նախարար
20/11/2024 09:08
Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար․ այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,- գրել է նա:
Երեկ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը: