Մեքենան ընկել է ձորակը, զոհ կա

20/11/2024 12:52

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Խ.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Արթուր Խ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գերասիմ Ա.-ն և 21-ամյա Արամ Խ.-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները Ռուսաստանի Դաշնությունից էին վերադարձել Հայաստան: