Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

20/11/2024 14:25

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան նոյեմբերի 19-ին կանչվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն. պատճառն ադրբեջանական իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ անընդունելի հայտարարություններն են: Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, որպես այս ամենի հետևանք` Ֆրանսիայի էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման հարցերով նախարար Անյես Պանիեր Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը Բաքվում ՄԱԿ-ի COP29 համաժողովին: «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում: