Դավիթ Խուդաթյանն ազատվեց մարզպետի պաշտոնից
20/11/2024 18:54
ՀՀ կառավարության նոյեմբերի 20-ի որոշմամբ, Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որշման մեջ:
Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար:
Խուդաթյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը այս տարվա հունվարի 11-ից, իսկ մինչ այդ նա Արմավիր համայնքի ղեկավարն էր: