Բանակայինների ԱԱ-ից չեմպիոններ ունենք

20/11/2024 23:51

Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունում Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն: Նա առավելություն ստացավ հյուսիսկորեացի մարզիկի խախտման պատճառով։ Եզրափակչում նա 3:3 հաշվով հաղթել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին: ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ) ևս հռչակվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն: Եզրափակչում մեր մարզիկը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցչին: Ոսկե մեդալ նվաճեց նաև Անդրանիկ Ավետիսյանը՝ հաղթելով հյուսիսկորեացի Կիմ Կվանգին՝ 9:7 հաշվով։ Սարգիս Բեգոյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը, 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Բեգոյանը 4:8 հաշվով պարտվեց հյուսիսկորեացի Կվան Կիմ Մյոնին։ Հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:1 հաշվով հաղթել է Հորդանանի ներկայացուցիչին։