Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

21/11/2024 10:52

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Հրաժարական ներկայացնող պաշտոնյաների շարքում էր նաև նախկին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ով նոյեմբերի 18-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։