ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է տեղի ունեցել

12/12/2024 21:09

ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: «Տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: