Մինասյանը նշանակվեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

13/12/2024 09:53

Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար,- Նիկոլ Փաշինյանն է գրել և հավելել՝ «Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»։ Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը դադարեցրել է Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրել։ Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։ Ըստ «Ընտրական օրենսգիրքի» ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին։ Այսպիսով, Գյումրիում արտահերթ ընտրությունները կկայանան մինչև ապրիլի 1-ը։