13-ամյա աղջիկ է մահացել հիվանդանոցում
13/12/2024 13:20
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բժիշկներն այս պահին պարզում են մահվան հանգամանքը: