Մոտ 1 տոննա միս է առգրավվել շուկայից

13/12/2024 13:28

Երևանի «Գումի» շուկային հարակից մսի վաճառքի տարածքից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման, հայտնում են ՍԱՏՄ–ից: Հիշեցնենք, որ շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում էին մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել: Քաշքշոց էր սկսվել ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր: Ոստիկանները բերման են ենթարկել 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով: