Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ լուրջ արդյունքների ենք հասել

13/12/2024 13:33

Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը,- ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է հայտարարել: «Պետք է ասեմ, որ մենք հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ կարգավորման բազմաթիվ ուղղություններով արդեն լուրջ արդյունքների ենք հասել։ Կցանկանայի խոսել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, առաջին հերթին՝ երկաթուղային։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ղեկավարում են փոխվարչապետները, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը»,- ասել է Գալուզինը։ Նա, մասնավորապես, նշել է, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան - Նախիջեւան ճանապարհի մասին է։