Փաշինյանին սպասում են ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
13/12/2024 15:06
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանւն Սանկտ Պետերբուրգում սպասում են ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է ասել:
«Նախագահը պարոն Փաշինյանին հրավիրել է և, բնականաբար, Սանկտ Պետերբուրգում մյուս գործընկերների հետ սպասում է ավանդական հանդիպմանը, որն, իհարկե, ոչ պաշտոնական է, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵվրԱզԷՍ-ը։ Օրակարգը բավականին բովանդակալից է»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը։