Լարսը փակվեց
13/12/2024 18:38
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ճանապարհը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լարսը երկու ուղղություններով փակվել էր բեռնատար տրանսպորտի համար։