Սահմանափակումներ՝ սահմանին տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար
13/12/2024 19:21
Սահմանի Նինոծմինդա-Հայաստան հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների շարժումը։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) սահմանափակված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ախալցխա-Նինոծմինդա միջազգային ավտոճանապարհի (ՀՀ սահման) 90–112 կմ հատվածում (Նինոծմինդա-Հայաստան սահման)։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Բացի այդ, ավտոճանապարհի 1-89 կմ (Ախալցխա-Նինոծմինդա) հատվածում երթևեկությունն ազատ է։