Արագածոտնում ուժեղ քամու հետևանքով տանիքներ են պոկվել

14/12/2024 16:59

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզում քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել։ Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կոտրվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։ Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։ Այս պահին Ապարանի քաղաքապետը և վարչական շրջանի ղեկավարը շարունակում են շրջայցը տուն առ տուն, մոտ 40-ից ավելի տներ արդեն այցելել են և գույքագրում են կատարում, որպեսզի պարզեն ամբողջական ինչ չափի նյութական վնաս է պատճառվել գյուղացիներին։