ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության կասեցումը մեծ սխալ է

15/12/2024 17:06

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է։ Երևանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպության անդամներից․ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Հիշեցնենք, որ Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին և չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին ու զորավարժություններին։