Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն
15/12/2024 20:57
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Բահրեյնը ներկայացնող օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը 455 կգ-ով չորրորդն է:
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը մեկնարկեց 206 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 211 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 215 կգ: Այս վարժությունում Լալայանն առաջինն է եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 245 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 252 կգ, բայց օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ հրել: Երրորդ մոտեցմամբ Վարազդատ Լալայանը հաջողությամբ հրեց 252 կգ-ը եւ այս վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալին: